ԱՄՆ ԵՎ ԱՄԷ

Ձեր ընկերությունը ԱՄՆ-ում և ԱՄԷ-ում՝ ամուր հիմքով

Ընկերության հիմնում և գործարկում՝ ԱՄՆ-ի ու ԱՄԷ-ի տեղական գործընկերների հետ։ Պատրաստում ենք փաստաթղթերը և իրականացնում գրանցման քայլերը՝ խնայելով Ձեր ժամանակը։

ԲԻԶՆԵՍԻ ՀԻՄՆՈՒՄ

ԱՄՆ, թե՞ ԱՄԷ. ընտրեք Ձեր շուկան

Գրանցման երկիրն ու կառուցվածքն ընտրում ենք Ձեր վաճառքի շուկաների, վճարային պահանջների և ընդլայնման ծրագրի հիման վրա։

UNITED STATES

Ընկերություն ԱՄՆ-ում

ԱՄՆ շուկայում վաճառքի և միջազգային գործընկերների հետ աշխատանքի համար՝ հեռավար գրանցումից մինչև ընկերության գործարկում։

  • Ընկերության գրանցում և EIN հարկային համար
  • Registered Agent և սպասարկվող ֆիզիկական հասցե
  • Պետական գրանցման վճարը ներառված է
Սկսած990$
Տեսնել ԱՄՆ փաթեթները
UNITED ARAB EMIRATES

Ընկերություն ԱՄԷ-ում

ԱՄԷ-ում գործող գործընկերների հետ ընտրում ենք Ձեր բիզնեսին համապատասխան լիցենզիան և իրականացնում գրանցման ընթացքը։

  • Ազատ գոտի կամ mainland՝ ըստ գործունեության
  • Ընկերության գրանցում և լիցենզավորում
  • Ոչ ռեզիդենտների համար՝ ռեզիդենտություն և Emirates ID
Ռեզիդենտների համար՝ սկսած1,700$

Ոչ ռեզիդենտների համար՝ սկսած 4,700$-ից։

Տեսնել ԱՄԷ առաջարկները
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գրանցված ընկերությունից՝ գործող բիզնես

Բանկային փաստաթղթեր, վճարային գործիքներ և տեղական հաշվապահական գործընկեր՝ Ձեր ընկերության մեկնարկի ու ընթացիկ աշխատանքի համար։

Տեսնել ծառայությունները
ԻՆՉՊԵՍ ՍԿՍԵԼ

Ճիշտ նախապատրաստում՝ արագ մեկնարկի համար

  1. 01

    Ընտրում ենք կառուցվածքը

    Գնահատում ենք գործունեությունը, հիմնադիրների կազմն ու շուկաները՝ սկզբից համապատասխան լուծում ընտրելու համար։

  2. 02

    Պատրաստում ենք փաստաթղթերը

    Մինչև ներկայացնելը ստուգում ենք փաթեթը՝ պակասող տվյալների պատճառով կրկնակի հարցումները նվազեցնելու համար։

  3. 03

    Գրանցում և գործարկում

    Տեղական գործընկերների հետ իրականացնում ենք գրանցումը և պատրաստում բիզնեսի մեկնարկի հաջորդ քայլերը։

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

Ունե՞ք ներդրումային նախագիծ ԱՄՆ-ում կամ ԱՄԷ-ում

Շուկայի ուսումնասիրություն և տեղական մասնագետների գնահատումներ՝ կապիտալ ներդնելուց առաջ ծախսերն ու ռիսկերը հասկանալու համար։

Ծանոթանալ ծառայությանը
ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Մինչև սկսելը

Չգտա՞ք Ձեր հարցը։ Գրեք մեզ WhatsApp-ով։

ԱՄՆ, թե՞ ԱՄԷ. ինչպե՞ս ընտրել

ԱՄՆ ընկերությունը հաճախ ընտրում են ամերիկյան շուկայում վաճառքի, Amazon-ի, միջազգային վճարային համակարգերի և ներդրողների հետ աշխատանքի համար։ ԱՄԷ ընկերությունը՝ Մերձավոր Արևելքի շուկայի, ռեզիդենտության և տեղում աշխատելու համար։ Ներկայացրե՛ք Ձեր գործունեությունն ու հաճախորդների շուկաները. կառաջարկենք համապատասխան տարբերակը և դրա ծախսերը։

Պե՞տք է մեկնել ԱՄՆ կամ ԱՄԷ

ԱՄՆ-ում ընկերության գրանցումը և EIN-ի ստացումը կատարվում են հեռավար։ ԱՄԷ-ում գրանցման քայլերի մեծ մասը նույնպես հեռավար է, սակայն ռեզիդենտության և Emirates ID-ի համար անհրաժեշտ է ներկայանալ ԱՄԷ-ում։ Նախապես նշում ենք՝ երբ է պետք Ձեր ներկայությունը։

Ի՞նչ է ներառվում առաջարկում

Ծառայությունների կազմը, վճարները, աշխատանքի պայմաններն ու նախնական ժամանակացույցը՝ գրավոր։ Երկարաձգումն ու հետագա սպասարկումը ներկայացվում են առանձին։

Արդեն ունեմ ընկերություն. կարո՞ղ եք օգնել

Այո՝ բանկային նախապատրաստում, վարչական սպասարկում և երկարաձգումներ։ Հաշվապահական ու հարկային սպասարկման համար առաջարկում ենք մասնագիտացված գործընկեր ընկերություն։

ԱՄՆ · ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ

Ընկերության գրանցում ԱՄՆ-ում

ԱՄՆ-ում գործող գործընկերների հետ գրանցում ենք Ձեր ընկերությունը՝ ամբողջությամբ հեռավար։ EIN, Registered Agent և սպասարկվող ֆիզիկական հասցե՝ բոլոր փաթեթներում։

Գրանցում՝ սկսած
պետական վճարը ներառված
990$
Տեսնել փաթեթները
ԱՄՆ · ՓԱԹԵԹՆԵՐ

Գրանցում, մեկնարկ կամ ընդլայնում

Բոլոր փաթեթներում՝Պետական գրանցման վճարRegistered AgentEINՍպասարկվող ֆիզիկական հասցե
01 · ԱՄՆ

Ընկերության գրանցում

Իրավական հիմք՝ ԱՄՆ-ում ընկերությամբ աշխատելու համար

Սկսած990$
  • Ընկերության գրանցում
  • Սպասարկվող ֆիզիկական հասցե՝ նամակների ընդունմամբ
  • EIN դիմումի պատրաստում և համարի ստացում
Մանրամասն ներառումները
  • Գործունեության և հիմնադիրների նախնական ուսումնասիրություն
  • Ընկերության կառուցվածքի մշակում
  • Գրանցված գործակալի (Registered Agent) ծառայություն
  • Ստանդարտ գրանցման փաստաթղթեր
  • Գրանցումից հետո քայլերի ցանկ
Ստանալ առաջարկ
02 · ԱՄՆ

Բիզնեսի մեկնարկ

Գրանցված ընկերություն և պատրաստ բանկային դիմում

Սկսած1,290$
  • «Ընկերության գրանցում» փաթեթի բոլոր ներառումները
  • Բանկային նախապատրաստում
  • Բիզնես նկարագրության պատրաստում
Մանրամասն ներառումները
  • Վճարային համակարգերի ուղղորդում
  • Բանկի ստուգումների համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
  • Հետագա սպասարկման և հաշվետվությունների պլան
  • Առաջնահերթ աջակցություն
Ստանալ առաջարկ
03 · ԱՄՆ

Մուտք ԱՄՆ շուկա

Մասնագիտական աջակցություն՝ ավելի բարդ կառուցվածքի և ընդլայնման համար

Սկսած1,990$
  • «Բիզնեսի մեկնարկ» փաթեթի բոլոր ներառումները
  • Բիզնեսի մանրամասն ուսումնասիրություն
  • Անհատական կապի պատասխանատու
Մանրամասն ներառումները
  • Հիմնադիրների կազմի և բաժնեմասերի ուսումնասիրություն
  • Բիզնեսին համապատասխան կառուցվածքի մշակում
  • Բանկային դիմումի պատրաստում և ընթացքի աջակցություն
  • CPA-ի կամ փաստաբանի հետ մասնագիտական աշխատանք
  • Գործունեության մեկնարկի աջակցություն
Ստանալ առաջարկ

Պետական գրանցման վճարները ներառված են։ Վերջնական արժեքը և հասցեի սպասարկման պայմանները նշվում են առաջարկում։ Երկարաձգումն ու ընթացիկ սպասարկումը՝ առանձին համաձայնությամբ։

ՈՒՄ ՀԱՄԱՐ Է

Ձեր գործունեությանը համապատասխան

Նահանգն ու ընկերության տեսակը ընտրում ենք՝ հաշվի առնելով վաճառքի շուկաները, գործընկերների պահանջներն ու հետագա ծախսերը։

Առցանց առևտուր

Amazon, Shopify և այլ հարթակներ

Ծառայություններ

IT, մարքեթինգ, խորհրդատվություն

Տեխնոլոգիական բիզնես

SaaS, AI և ստարտափներ

Միջազգային առևտուր

Ներմուծում, արտահանում և նոր շուկաներ

ԻՆՉՊԵՍ Է ԸՆԹԱՆՈՒՄ

Չորս քայլ՝ առանց ԱՄՆ մեկնելու

Փաստաթղթերի նախնական ստուգումն ու տեղական գործընկերների ներգրավումը օգնում են խուսափել ուղղումների պատճառով կորցրած ժամանակից։

  1. 01

    Ուսումնասիրություն

    Ընտրում ենք նահանգն ու ընկերության տեսակը՝ գործունեության և հիմնադիրների նպատակների հիման վրա։

  2. 02

    Գրանցում

    Ստուգում, պատրաստում և ներկայացնում ենք գրանցման փաստաթղթերը։

  3. 03

    EIN և հասցե

    Ստանում ենք EIN-ը, ապահովում Registered Agent և գործող ֆիզիկական հասցե՝ նամակների ընդունմամբ։

  4. 04

    Մեկնարկ

    Պատրաստում ենք բանկային փաստաթղթերն ու գործարկման քայլերը՝ ընտրված փաթեթի շրջանակում։

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Մինչև սկսելը

Պե՞տք է մեկնել ԱՄՆ

Ոչ։ Ընկերության գրանցումը և EIN-ի ստացումը կատարվում են հեռավար։ Բանկային հաշվի բացման պահանջները սահմանում է ընտրված բանկը. դրանք ներկայացնում ենք նախապես։

LLC, թե՞ կորպորացիա, և ո՞ր նահանգում

LLC-ն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ձև է։ Ընկերության տեսակն ու նահանգն ընտրում ենք Ձեր գործունեության, հաճախորդների և ներդրողների պահանջների հիման վրա։ Ներկայացնում ենք տարբերակների ծախսերն ու առաջարկվող լուծման հիմնավորումը։

Որքա՞ն է տևում գրանցումը

Ժամկետը կախված է նահանգից և IRS-ի կողմից EIN-ի տրամադրման ժամկետից։ Ձեր դեպքի նախնական ժամանակացույցը նշում ենք գրավոր առաջարկում։

Ի՞նչ ծախսեր են լինում հաջորդ տարիներին

Նահանգների մեծ մասում կան տարեկան վճարներ կամ հաշվետվություններ, ինչպես նաև Registered Agent-ի և հասցեի երկարաձգում։ Դրանց չափը կախված է նահանգից. նախապես ներկայացնում ենք առաջարկում։

Ի՞նչ հասցե է տրամադրվում

Գործող, սպասարկվող ֆիզիկական հասցե ԱՄՆ-ում՝ պաշտոնական նամակների ընդունման և ընկերության այլ գործնական կարիքների համար։ Ներառված է բոլոր փաթեթներում։ Սպասարկման ժամկետն ու պայմանները նշվում են առաջարկում։

Ի՞նչ են EIN-ը և Registered Agent-ը

EIN-ը ընկերության ԱՄՆ հարկային համարն է։ Registered Agent-ը պաշտոնական ծանուցումներ ստացող գրանցված գործակալն է։ Երկուսն էլ ներառված են բոլոր փաթեթներում։

Ո՞վ է որոշում բանկային հաշվի բացումը

Բանկը՝ ներկայացված տվյալների հիման վրա։ Մենք պատրաստում ենք դիմումը, բիզնեսի նկարագրությունն ու հարցումների պատասխանները։

ԱՄԷ · ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ

Ընկերության գրանցում ԱՄԷ-ում

ԱՄԷ-ի տեղական գործընկերների հետ իրականացնում ենք ընկերության գրանցումն ու լիցենզավորումը։ Ոչ ռեզիդենտների համար՝ նաև ռեզիդենտության և Emirates ID-ի ստացում։

Ռեզիդենտների համար՝ սկսած1,700$
Ոչ ռեզիդենտների համար՝ սկսած4,700$
Տեսնել առաջարկները
ԱՄԷ · ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Ընտրե՛ք Ձեր կարգավիճակը

01 · ԱՄԷ

ԱՄԷ ռեզիդենտների համար

Ընկերության գրանցում և լիցենզիա՝ ԱՄԷ ռեզիդենտների համար

Սկսած1,700$
  • Գրանցման տարբերակի ընտրություն
  • Փաստաթղթեր և լիցենզավորում
  • Ընկերության գրանցում
  • Գործունեության մեկնարկի քայլեր
Ստանալ առաջարկ
02 · ԱՄԷ

ԱՄԷ ոչ ռեզիդենտների համար

Ընկերություն, ռեզիդենտություն և Emirates ID՝ մեկ ծառայության շրջանակում

Սկսած4,700$
  • Գրանցման տարբերակի ընտրություն
  • Փաստաթղթեր և լիցենզավորում
  • Ընկերության գրանցում
  • Ռեզիդենտության և Emirates ID-ի ստացում
Ստանալ առաջարկ

Ոչ ռեզիդենտների առաջարկը ներառում է ռեզիդենտության և Emirates ID-ի ստացման ծառայությունը։ Վերջնական գինը, լիցենզիայի տեսակը, բանկային աջակցությունն ու հնարավոր լրացուցիչ վճարները նշվում են առաջարկում։

ԱԶԱՏ ԳՈՏԻ ԵՎ MAINLAND

Որտե՞ղ գրանցել ընկերությունը

Համեմատում ենք գործունեության թույլատրելի տեսակները, տարածքի պահանջներն ու հետագա ծախսերը՝ համապատասխան լիցենզիա ընտրելու համար։

FREE ZONE

Ազատ գոտի

  • Լիցենզիա՝ ընտրված ազատ գոտում թույլատրված գործունեության շրջանակում
  • Հաճախ՝ ավելի արագ և պարզ գրանցում
  • Գրասենյակի ճկուն տարբերակներ
  • Հարմար է միջազգային առևտրի, ծառայությունների և թվային բիզնեսի համար
MAINLAND

Mainland

  • Ուղիղ աշխատանք ԱՄԷ ներքին շուկայում
  • Պետական պատվերներին մասնակցելու հնարավորություն
  • Սովորաբար պահանջվում է ֆիզիկական գրասենյակ
  • Հարմար է տեղում վաճառքի և ծառայությունների համար
ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ

Տեղական փորձ՝ գործնական արդյունքի համար

Տեղական գործընկերների հետ նախապես ստուգում ենք պահանջներն ու փաստաթղթերը՝ ավելորդ ուղղումներն ու այցերը նվազեցնելու համար։

01

Ընտրում ենք լիցենզիան

Համադրում ենք գործունեությունը, շուկան և հիմնադիրների կարգավիճակը։

02

Իրականացնում ենք գրանցումը

Տեղական գործընկերների հետ պատրաստում և ներկայացնում ենք ամբողջական փաստաթղթային փաթեթը։

03

Ապահովում ենք մեկնարկը

Ռեզիդենտություն, Emirates ID և բանկային նախապատրաստում՝ ըստ Ձեր առաջարկի։

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Մինչև սկսելը

Ռեզիդենտությունն ու Emirates ID-ն ներառվա՞ծ են

Այո։ Ոչ ռեզիդենտների առաջարկը՝ սկսած 4,700$-ից, ներառում է ռեզիդենտության և Emirates ID-ի ստացման ծառայությունը։ Աշխատանքի պայմաններն ու հնարավոր լրացուցիչ վճարները նշվում են անհատական առաջարկում։

Պե՞տք է մեկնել ԱՄԷ

Ընկերության գրանցման քայլերի մեծ մասը հնարավոր է իրականացնել հեռավար։ Ռեզիդենտության և Emirates ID-ի համար անհրաժեշտ է ներկայանալ ԱՄԷ-ում՝ բժշկական զննության և կենսաչափական տվյալների (մատնահետքեր, լուսանկար) հանձնման համար։ Նախապես նշում ենք՝ երբ է պետք Ձեր ներկայությունը։

Ինչպե՞ս են հարկվում ԱՄԷ ընկերությունները

ԱՄԷ-ում գործում է 9% կորպորատիվ շահութահարկ՝ տարեկան 375,000 AED-ը գերազանցող շահույթի մասով։ Ազատ գոտու ընկերությունները որոշակի պայմանների դեպքում կարող են կիրառել 0% դրույքաչափ որակավորված եկամտի նկատմամբ։ Ձեր դեպքի հարկային գնահատումը տրամադրում է մասնագիտացված գործընկերը։

Ո՞վ է որոշում բանկային հաշվի բացումը

Բանկը՝ ներկայացված տվյալների հիման վրա։ Մենք պատրաստում ենք դիմումը, բիզնեսի նկարագրությունն ու հարցումների պատասխանները։

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գրանցումից մինչև ընթացիկ սպասարկում

Կատարում ենք ընկերության հիմնման և գործարկման աշխատանքը՝ ներգրավելով ԱՄՆ-ի ու ԱՄԷ-ի տեղական իրավական և հաշվապահական գործընկերներին։

Մեկնարկող և գործող ընկերությունների համար՝ առանձին ծառայություններից մինչև ամբողջական գործարկում։

Քննարկել իմ բիզնեսը
01 · ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընկերության գրանցում

ԱՄՆ կամ ԱՄԷ՝ Ձեր գործունեությանը համապատասխան

Գրանցում և փաստաթղթեր

Ընտրում ենք իրավական կառուցվածքը, ստուգում փաստաթղթերը և ներկայացնում գրանցման ամբողջական փաթեթը։

ԱՄՆ

Հեռավար գրանցում՝ տեղական գործընկերների հետ։ EIN, Registered Agent և սպասարկվող ֆիզիկական հասցե։ Պետական գրանցման վճարը ներառված է։

ԱՄՆ փաթեթներ՝ սկսած 990$
02 · ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բիզնեսի գործարկում

Գործունեության մեկնարկի գործնական քայլերը

Բանկային դիմումի պատրաստում

Պատրաստում ենք բանկային դիմումը, բիզնեսի նկարագրությունն ու հիմնավորող փաստաթղթերը։ Աջակցում ենք լրացուցիչ հարցումների պատասխաններին։ Հաշիվը բացելու որոշումը բանկինն է։

Վճարային գործիքներ

Ընտրում ենք Ձեր շուկաներին համապատասխան վճարային գործիքները և պատրաստում միացման համար անհրաժեշտ տեղեկությունները։

ԱՄԷ ռեզիդենտություն և Emirates ID

Տեղական գործընկերների հետ պատրաստում ենք փաստաթղթերը և ապահովում ռեզիդենտության ու Emirates ID-ի ստացման ընթացքը։ Նախապես պլանավորում ենք Ձեր այցը ԱՄԷ։

03 · ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընթացիկ սպասարկում

Աջակցություն՝ նաև գրանցումից հետո

Մասնագիտացված հաշվապահական գործընկեր

Առաջարկում ենք տվյալ երկրում գործող մասնագիտացված գործընկեր ընկերություն՝ տեղական հաշվապահական և հարկային պահանջներին համապատասխան սպասարկման համար։

Երկարաձգումներ

Հետևում ենք լիցենզիայի, Registered Agent-ի և հասցեի սպասարկման ժամկետներին, պատրաստում երկարաձգման փաստաթղթերը։

Փաստաթղթային սպասարկում

Ընկերության տվյալների և փաստաթղթերի թարմացում՝ հետագա բանկային ու վարչական հարցումների համար։

Միանվագ և պարբերական ծառայությունների կազմն ու արժեքը սահմանվում են առաջարկում։ Հետագա սպասարկումը համաձայնեցվում է առանձին։

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Հիմնավորված քայլ՝ նոր շուկայում

Ուսումնասիրում ենք շուկան և նախագծի պայմանները, ներգրավում տեղական մասնագետներին՝ ներդրումից առաջ ծախսերն ու ռիսկերը գնահատելու համար։

Քննարկենք Ձեր նախագիծը և առաջիկա որոշումը

Քննարկել նախագիծը
ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Ուսումնասիրությունից մինչև իրականացում

01

Նախագծի ուսումնասիրություն

Համադրում ենք շուկայի տվյալները, ծախսային ենթադրություններն ու մրցակցային միջավայրը՝ նախագծի իրատեսականությունը գնահատելու համար։

02

Մասնագիտական գնահատումներ

Տեղական իրավական, հարկային և ոլորտային մասնագետների հետ ստուգում ենք նախագծի պայմաններն ու հիմնական ռիսկերը։

03

Իրականացման քայլեր

Ներկայացնում ենք մեկնարկի քայլերը, անհրաժեշտ ծառայություններն ու նախապայմանները՝ նախագիծն իրականացնելու համար։

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Մինչև սկսելը

Ի՞նչ է պետք առաջին քննարկման համար

Երկիրը, ոլորտը, նախագծի փուլը և այն հարցը, որի շուրջ պետք է որոշում կայացնել։

Ինչպե՞ս է որոշվում աշխատանքի արժեքը

Արժեքը որոշվում է անհրաժեշտ ուսումնասիրության, մասնագետների և իրականացման աշխատանքների ծավալով։

Ո՞վ է կայացնում ներդրումային որոշումը

Դուք՝ մասնագիտական գնահատումների հիման վրա։ Մենք չենք կառավարում ներդրված միջոցները և չենք երաշխավորում եկամտաբերություն։

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Մեկ գործընկեր՝ Ձեր միջազգային բիզնեսի համար

PRIME GATE-ը հիմնում և գործարկում է ընկերություններ ԱՄՆ-ում ու ԱՄԷ-ում՝ տեղական գործընկերների և մասնագիտացված ծառայությունների ներգրավմամբ։

GLOBAL MARKET ACCESS

Ձեր ժամանակը՝ բիզնեսին։ Գրանցման և փաստաթղթային աշխատանքը՝ մեզ։

ՄԵՐ ՄՈՏԵՑՈՒՄԸ

Ինչով ենք ուժեղացնում Ձեր մեկնարկը

01

Տեղական գործընկերներ

ԱՄՆ-ում և ԱՄԷ-ում աշխատում ենք տեղական գործընկերների հետ՝ երկրի պահանջներին համապատասխան գրանցման ու սպասարկման համար։

02

Փաստաթղթերի նախնական ստուգում

Նախապես ստուգում ենք փաստաթղթերն ու պահանջները՝ պակասող տվյալների պատճառով կրկնվող հարցումները նվազեցնելու համար։

03

Մասնագիտական լուծումներ

Կառուցվածքն ընտրում ենք Ձեր գործունեության հիման վրա։ Իրավական ու հարկային հարցերում ներգրավում ենք համապատասխան մասնագետներին։

04

Գործարկում՝ գրանցումից հետո

Ըստ ընտրված ծառայությունների՝ պատրաստում ենք բանկային փաստաթղթերը, աջակցում վճարային գործիքներին ու ապահովում հետագա սպասարկումը։

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿ

Սկսե՛ք Ձեր բիզնեսին համապատասխան լուծումից

Նշե՛ք երկիրն ու գործունեությունը։ Կառաջարկենք գրանցման կառուցվածքը, անհրաժեշտ ծառայություններն ու մեկնարկի արժեքը։

Արագ հարցում WhatsApp-ով

Ընտրեք երկիրն ու գործունեությունը. հաղորդագրությունը կպատրաստվի ավտոմատ։

Երկիրը
Գործունեությունը
Ուղարկել WhatsApp-ովԿբացվի WhatsApp-ը՝ պատրաստի հաղորդագրությամբ։ Ուղարկելուց առաջ կարող եք խմբագրել։